
Կարի գործարան
Տաշիր-ԿԱՐ
Կտորից դեպի կատարելություն
«Տաշիր Կար»-ը մատուցում է տղամարդու, կանացի և մանկական հագուստի, արտահագուստի, ինչպես նաև այլ արտադրանքների կարի ծառայություններ:
ԹՈՂՆԵԼ ՀԱՅՏ
ՄԵՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ
Տաշիր-ԿԱՐ-ը ներկայացրել է 7 դպրոցական համազգեստի հավաքածու և ընդլայնել է առօրյա մանկական հագուստի տեսականին։
Մենք արտադրում ենք արտահագուստ ոչ միայն հայաստանյան ընկերությունների՝ ինչպես «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Հայաստանի բարձր լարման էլեկտրական ցանցեր», այլև մի շարք միջազգային կազմակերպությունների՝ այդ թվում Kübler, Fakel և Montego։
Մեր ընկերությունն առաջարկում է նաև կանանց տաբատների, վերարկուների, բաճկոնների, վերնաշապիկների և կիսաշրջազգեստների լայն ընտրանի։
Տարեկան արտադրանք
Կանացի տաբատներ
55000 հատ
Արտահագուստ
140000 հատ
Կանացի բլեյզերներ
50000 հատ
Զգեստներ և մանկական հագուստ
35000 հատ
Մեր մասին
«Տաշիր կար» ՓԲԸ-ն արտադրում է կանացի, տղամարդկանց, մանկական հագուստ և արտահագուստ:
«Տաշիր կար» կարի ֆաբրիկան հիմնադրվել է 1977թ., մինչև 1990թ. աշխատել է որպես տրիկոտաժի ֆաբրիկա: Որպես «Տաշիր» կարի ֆաբրիկա գործում է 2008 թվականից։ Այդ ժամանակվանից գործարանը պարբերաբար թարմացվում է ժամանակակից տեխնիկական միջոցներով և սարքավորումներով:
Ընկերությունում գործում է երկու արտադրական արտադրամաս: Աշխատակիցների ընդհանուր թիվը կազմում է 350: Գործարանն ունի աշխատանքային պահուստի ազատ արտադրական տարածք՝ հետագա զարգացման համար:
«Տաշիր կար»-ը հպարտանում է իր պրոֆեսիոնալ մասնագետներով, տեխնոլոգներով, դիզայներներով, որոնց աշխատանքային փորձը հանդիսանում է ընկերության հաջողության գրավականներից մեկը: Նրանք իրենց գիտելիքներն ու աշխատանքային փորձը փոխանցում են որակյալ արտադրության և ավանդույթների շարունակման ու պահպանմանը ձգտող երիտասարդ մասնագետներին: