«Տաշիր կար» ՓԲԸ-ն արտադրում է կանացի և տղամարդկանց հագուստ, մանկական հագուստ և արտահագուստ:
ԹՈՂՆԵԼ ՀԱՅՏ

Ստանդարտներ և Որակ

Հանդիսանալով Հայաստանի առաջատար կարի ֆաբրիկաներից մեկը՝ “Տաշիր կար” ՓԲԸ-ն մշտապես փորձել է արտադրել բարձրորակ արտադրանք: Այդուհանդերձ, մեր արտադրանքի բարձր որակի ճանաչման, ինչպես նաև աշխատանքի որակը բարելավելու և կարի ոլորտում միջազգային ստանդարտ ձեռք բերելու նպատակով  դիմեցինք SGS միջազգային աուդիտորական ընկերությանը Smeta վկայականի և Միջազգային ստանդարտացման կազմակերպությանը ISO 9001 վկայականի ստացման համար, ինչպես նաև իրականցրինք անձնակազմի վերպատրաստման և ուսուցման աշխատանքներ՝ այն ավելի փորձառու և պրոֆեսիոնալ դարձնելու նպատակով:

 

ISO 9001 վկայականը տալիս է արտադրանքի արտահանման, ինչպես նաև ազգային և միջազգային մրցույթներին մասնակցելու հնարավորություն: Որպես ISO 9001 սերտիֆիկատ ունեցող կազմակերպություն ՝ “Տաշիր կար”  ՓԲԸ-ն ներդրել է որակի կառավարման համակարգի պահանջներ բիզնեսի բոլոր ոլորտների համար՝ ներառյալ անձնակազմը, ուսուցումը և ծառայությունները:

Մեր հմտությունները

Կարի արվեստի բարձրորակ հմտություններ:
•⁠ ⁠Մեր թիմը մասնագետ է տարբեր տեսակի հագուստների կարի ծառայության մատուցում ոլորտում: Մենք կիրառել ենք ավանդական և ժամանակակից տեխնիկաներ՝ ապահովելով բարձր որակ ու կատարելություն:
Որակի վերահսկում:
•⁠ ⁠Մենք ամեն քայլի վրա հոգ ենք տանում, որպեսզի մեր աշխատանքը համապատասխանի միջազգային ստանդարտներին: Բոլոր արտադրանքները մանրակրկիտ ստուգվում են, և յուրաքանչյուր դետալ պահպանվում է առավելագույն ճշգրտությամբ։
Հաճախորդի անհատական պահանջներին համապատասխան աշխատանք:
•⁠ ⁠Մեր ծառայությունները ամբողջովին հարմարեցված են հաճախորդների պահանջներին: Պատվերների մեջ կատարում ենք բոլոր փոփոխությունները՝ ըստ հաճախորդի նախասիրությունների։
Հաճախորդների հետ աշխատելու հմտություններ:
•⁠ ⁠Մեր թիմը պատրաստ է լսելու և հասկանալու յուրաքանչյուր հաճախորդի պահանջները՝ առաջարկելու լավագույն լուծումները, որոնք կբարձրացնեն նրանց ամբողջական բավարարվածությունը:
Ապրանքի արագ և ճշգրիտ արտադրման ունակություն:
•⁠ ⁠Աշխատում ենք մեծ ծավալների վրա՝ ապահովելով արագ և որակյալ ծառայություն՝ համաձայն պայմանավորված ժամանակացույցերի:
Անհատական մոտեցում և ճկունություն:
•⁠ ⁠Մենք պատրաստ ենք առաջարկելու անհատական լուծումներ յուրաքանչյուր պատվերի համար՝ լինելով ճկուն և պատրաստ փոխելու մեր մոտեցումը՝ ըստ հաճախորդի պահանջների:
Տեխնիկական հմտություններ և փորձ:
•⁠ ⁠Մեր թիմը ունի բարձր տեխնիկական հմտություններ՝ աշխատելու հատուկ նյութերի, ճկուն տեխնոլոգիաների և նոր սարքերի հետ, որոնք մեզ թույլ են տալիս առաջարկել ավելի ճշգրիտ և դիմացկուն արտադրանք:

Մեզ վստահում են

Audi
Fakel
Montego
Kubler
Esprit
RAFI
Gloria Jeans
Grosso Moda
HEC
Lebek
Slavyanka
Smena
s. Oliver